Ստոմատոլոգիա
Անառողջ ատամներն ազդում են սրտի վրա
Հայաստանում 1000 մարդուն բաժին է ընկնում 17 ստոմատոլոգ: Գեղեցիկ ժպիտը մարդու անցաթուղթն է, այն անգամ տգեղ մարդուն կարող է հաճելի եւ հմայիչ դարձնել։ Իսկ ի՞նչ գեղեցիկ ժպիտ առանց սպիտակ, փայլուն ատամնաշարի։
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք մռայլ եւ խիստ մարդու տպավորություն են թողնում, սակայն, իրականում հաճախ պատճառը ոչ թե տվյալ մարդու բնավորությունն է, այլ ատամների հետ կապված խնդիրները։
Ատամների առողջությունը, սակայն, կարեւոր է ոչ միայն արտաքին տեսքի համար։ Բժիշկները զգուշացնում են, որ անառողջ ատամները ազդում են սրտի վրա՝ առաջացնելով աթերոսկլերոզ, ինսուլտ եւ սրտային այլ հիվանդություններ։ Խորհուրդ է տրվում հրաժարվել կիտրոնաթթու պարունակող սննդից, որը քայքայում է ատամների էմալը. փոխարենը խմել թեյ, քանի որ այն, հարուստ լինելով բնական հակաօքսիդանտներով, բարերար ազդեցություն է թողնում ատամների վրա։ Ատամների առողջության համար շատ կարեւոր է հետեւել բերանի խոռոչի հիգիենային։ Ուտելիքները եւ հատկապես քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում են հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը հանգեցնում է կարիեսի եւ լնդախտի։ Այդ դեպքում, եթե ուտելուց հետո հնարավոր չէ ատամները լվանալ, ապա կարելի է օգտվել ատամի թելից, որը կհեռացնի սննդային մնացորդները։ Իսկ, ընդհանրապես, ատամները պետք է լվանալ օրը առնվազն 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, ճիշտ ընտրված խոզանակով։ Խոզանակի մազիկները չպետք է լինեն շատ երկար ու չոր, եւ, անհրաժեշտ է, այն փոխել ամիսը մոտ 3 անգամ։
Ատամների առողջության համար նաեւ կարեւոր է պարբերաբար այցելել բժշկի, ինչը կօգնի խուսափել կարիեսից, ատամնափառից եւ նմանատիպ այլ երեւույթներից։ Սակայն, ինչպես նշում է Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը, կանխարգելման նպատակով բժշկին դիմողների թիվը Հայաստանում շատ քիչ է, հիմնականում սուր ցավերի դեպքում են դիմում։ Կանխարգելիչ աշխատանքներ տարվում են դպրոցներում 6-12 տարեկան երեխաների շրջանում։
Ատամնաբուժական ոլորտի մասին խոսելով Աշոտ Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 10-15 տարի առաջ ստոմատոլոգիան մեծ զարգացում ունեցավ, ոլորտում ներդրվեցին նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ. «ԽՍՀՄ ժամանակաշրջանում շատ պարփակված էինք, ստոմատոլոգիական պարագաների ներմուծումը կատարվում էր միայն սոցճամբարի երկրներից, մնացած երկրների հետ գործարար կապեր գրեթե չկային։ Այն ժամանակ, երբ ասում էինք լավագույն արտասահմանյան պլոմբ, հասկանում էինք չեխական. դա էր լավագույնը։ Երբ անկախացանք, ճանապարհները բացվեցին։ Մենք էլ գնացինք, տեսանք, բերեցինք եւ ներդրեցինք նաեւ մեր երկրում»։ Սակայն Աշոտ Գեւորգյանին մտահոգում է այն փաստը, որ որոշ մասնավոր ուսումնական հաստատությունները, որտեղ չի ապահովվում բարձրակարգ ուսուցում, տարեկան «արտադրում» են բազմաթիվ անորակ ատամնաբույժներ եւ ատամնատեխնիկներ։ Այդ իսկ պատճառով, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ատամնաբույժների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ «Եթե Ֆրանսիայում 1000 բնակչին բաժին է ընկնում 6 ստոմատոլոգ, Իսպանիայում՝ 5.5, ապա Հայաստանում նրանց թիվը հասնում է 17-ի»։ Այժմ Հայաստանում գործում են 750-ից ավելի ստոմոտոլոգիական կլինիկաներ, որոնցից ավելի քան 500-ը՝ Երեւան քաղաքում։ «Որոշ կլինիկաներ անօրինական ճանապարհով, էժան գներով ձեռք են բերում անորակ պարագաներ եւ աշխատում են շատ ցածր գնացուցակով, եւ այդպիսով գրավում հաճախորդների»,- ասում է Ա. Գեւորգյանը։ Իսկ օրինական ճանապարհով ներմուծված բարձրորակ պարագաները ավելի թանկ են, եւ քանի որ դրանց ինքնարժեքը բարձր է, որակյալ կլինիկաները ստիպված են լինում մրցակցությանը դիմանալու համար ծախսեր կատարել բժիշկների եւ մնացած անձնակազմի աշխատավարձերի կրճատման հաշվին։ Բացի այդ, նմանատիպ անորակ կլինիկաներում, որոնք Գեւորգյանը հեգնանքով «կաբինետիկներ» է անվանում, յուրաքանչյուր ստոմատոլոգիական միջամտություն կատարվում է միեւնույն բազմոցի վրա, եւ դա սխալ է։ Գործիքները պատշաճ կերպով չեն ախտահանվում, ինչը կարող է մեծացնել հեպատիտով վարակվելու վտանգը։
«Այսօր Ստոմատոլոգների հայկական ասոցիացիան բավարար լծակներ չունի այդ կլինիկաների թիվը նվազեցնելու համար»,- ասաց ասոցիացիայի նախագահը եւ հավելեց, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցված առողջապահության մասին նոր օրենքով, որը ընդունման փուլում է, ասոցիացիային կտրվի հնարավորություն՝ զբաղվելու անորակ կլինիկաների հարցերով։
Հայաստանը ստոմատոլոգիայի ասպարեզում ներգրավված է միջազգային մի շարք կառույցների մեջ, ինչպիսիք են օրինակ՝ Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիան, Եվրոպական ռեգիոնալ կազմակերպությունը, որտեղ ունենք շատ ակտիվ մասնակցություն. Եվրոպական ռեգիոնալ կազմակերպության խորհուրդը բաղկացած է ընդամենը 5 անդամից, որոնցից մեկը Հայաստանն է։ 2010 թ. Եվրոպական ռեգիոնալ կազմակերպության գլխավոր ասամբլեան կայացավ Երեւանում։ Սույն թվականի մայիսին էլ ստեղծվեց ԱՊՀ ստոմատոլոգների ասոցիացիան։
Կարդացեք նաև
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն